Քրիստինե Պեպելյանի այս քայլը իսկապես կհուզի բոլորիդ, բրավո երգչուհին միայն հարգանքի է արժանի

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը գումար է նվիրաբերել Տավուշ մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղին: «Մեր սիրելի Քրիստինե Պեպելյանը սահմանապահ Բաղանիսին նվիրաբերեց 600 հազար դրամ: Շնորհակալություն Քրիստինեին մեր կողքին լինելու և օգնելու համար: Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորության ցանցը ընդլայնելու նպատակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում համապատասխան գրառում է կատարել Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

Ավելի վաղ` երգչուհի Քրիստինե Պեպելյանը հայտարարել էր, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարության համերգից ստացված իր ողջ հոնորարը կկրկնապատկի (իր միջոցներով) ևկփոխանցի Բաղանիսի գյուղապետարան` միաժամանակ կոչ անելով բոլոր գործընկերներինհանդես գալ նմանօրինակ նախաձեռնությամբ. «Դուք այսպես և՛ չեք «վիրավորի» Ձերմայրաքաղաքին, և՛ ինչ-որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին»,-ասել էր Քրիստինե Պեպելյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: