Օրեր առաջ հարևանուհուս հանդիպեցի, տխուր էր ու մտախոհ․․․ Ճշմարիտ պատմություն, ցավոք, հաճախ կրկնվող․․․

Երեկ գնացել էի մեր ամառանոց ու հանդիպեցի վաղեմի հարևանուհուս։ Հարցնում եմ՝ ինչի է տխուր։ Դա առաջին հայացքից զգացվեց։

Նա խորը շունչ քաշեց, թախծոտ ժպտաց ու պատասխանեց․

Չհասցրեցի ապրել, իսկ կյանքս անցավ։

Ես իհարկե փորձեցի հանգստացնել նրան, հույս տալ, որ ամեն ինչ լավ է, սակայն նա այնպիսի մի բան ասեց, ինչը ստիպեց, որ կատարեմ այս գրառումը,

-Ես միշտ մտածում էի, որ գումար կաշխատեմ, ամառանոց կկառուցեմ, երեխաներս կմեծանան ու վերջապես կսկսեմ ինքս ինձ համար ապրել։ Նորաձև սանրվածք կանեմ, զգեստներ կկրեմ։ Ես միշտ տաբատ եմ հագնում, բայց երազել եմ կանացի զգեստների մասին։ Ուղղակի տաբատով հարմար է․․․

Ես լռեցի, ուզում էի, որ նա հանգիստ խոսի․

Երեխաներս մեծացան, ամառանոցս կառուցված է, գումարից չեմ բողոքում․․․ բայց մինչ օրս միայն ջինս եմ կրում։ Սանրվածքս էլ նույնն է․ նույն հիմար պոչիկը։ 

Բա ինչու՞մ է խնդիրը։ Հենց այսօր գնա վարսավիրանոց, զգեստ գնիր ու հագիր։ Ի՞նչ խնդիր կա։

Նա հոգնած ծիծաղեց․

Էլ չեմ ուզում, հոգնել եմ, հասկանու՞մ ես։ Իրականությունը չի արդարացրել իմ սպասելիքները։ Այս անվերջ գործերն անելով՝ չեմ նկատել, թե երբ եմ ծերացել։ 

Ցավոք, հարևանուհիս միակ կինը չէ, ով բախվել է նման խնդրի։ Նրա հետ խոսելուց հետո մի արտահայտություն հիշեցի, որն իսկապաես համապատասխանում է իրականությանը․

«Հետո» կոչվող ճանապարհը տանում է դեպի «երբեք» կոչվող աշխարհ։ 

Настоящая любовь не стареет никогда! (15 фото)

Մի հետաձգեք այն, ինչ ձեզ համար կարևոր է։ Ապրեք հիմա ու այստեղ։ Ամեն օր օգտագործեք գեղեցիկ ափսեներն ու բաժակները, որ պահել եք հատուկ առիթների համար։ Գնեք այն զգեստը, որը ձեզ դուր է գալիս, այն հաճախ կրեք, մի սպասեք տոն օրերի։ Կերեք թարմ հավը, մի սառեցրեք այն ու պահեք, մինչ հյուրեր կգան։ Խմեք սիրելի սուրճը, թեկուզ եթե այն թանկ արժե, թող ձեր համային ռեցեպտորները հաճույսք ստանան։

Ապրեք ներկայով, քանի որ հայտնի չէ, թե ում որքան ժամանակ է հատկացված ի վերուստ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: