Օրեր առաջ տուն գնալիս ճանապարհին մի պապիկի նկատեցի․․․ Առաջարկեցի մեքենայով տեղ հասցնել․․․

Եթե իմ այս պատմածը գոնե մի հոգու ստիպի որևէ մեկին օգնել, ուրեմն մենք իսկապես կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել․․․

Օրեր առաջ տուն գնալիս նկատեցի, թե ինչպես է մի պապիկ դանդաղ ու զգույշ քայում։ Ես Երևանից դուրս եմ ապրում, ու թեպետ մեր քաղաքը շատ մոտ է, միևնույնն է, ճանապարհի մի հատվածը ամայի ու երկար է։ Մի քիչ անցա պապիկի կողքով, բայց հետո մտափոխվեցի։ Արգելակեցի ու առաջարկեցի տեղ հասցնել։

Ես հարցրեցի՝ թե ուր է գնում։ Մեքենայով 10 րոպեի ճանապարհ էր։ Նա այնքան ուրախացավ, երբ ասացի, որ նստի մեքենան, այնքան անկեղծ ժպտաց։

Ճանապարհին պարզեցի, որ 80%-ով կույր է, ու արդեն 13 տարի միայնակ է ապրում այն պահից սկսած, երբ կորցրել է կնոջը․․․

Իսկ 3 տարի առաջ էլ ավտովթարի են իրեն ենթարկվել, ու հիմա կողերի հետ կապված խնդիրներ ունի։

Դեռ չէինք հասել, նա ինձ ասաց, որ խանութի մոտ իջեցնեմ, պիտի հաց գնի։ Նրա հետ միասին մտա խանութ ու մոտս եղած 5000 դրամի առևտուր արեցի․․․

Приемный дедушка: в России предлагают устраивать одиноких стариков в семьи

Բայց այս ամենը դեռ մի կողմ․․․ Ճանապարհին նա կիսվեց, որ երբեք ոչ ոք իրեն չի օգնել հենց այնպես, ինչքան որ ինքն է հիշում։

Ցավում եմ նրա համար, որ ժամանակակից մարդիկ խուսափում են տարեց մարդկանցից։

Խնդրում եմ, եթե հաջորդ անգամ պատահաբար տեսնեք միայնակ քայլող տարեցի, այն էլ վտանգավոր ճանապարհին, մոտեցեք, հարցրեք, թե ինչի կարիք ունեն։ Վստահ եմ, որ նրանք ձեզ շնորհակալ կլինեն․․․

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: