108 ամյա վարսավիրն արդեն 108 տարեկան է, աշխատում է գրեթե 100 տարի

Շատ մարդիկ են իրենց կյանքի կեսը նվիրում միևնույն աշխատանքին: Սակայն այս մարդն իսկական հերոս է, լեգենդ:

Նա գրեթե իր ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է սիրելի աշխատանքով: Նույնիսկ թոշակի անցնելուց հետո նա չի դադարել զբաղվել վարսավիրությամբ: Նա արդեն անցել է 100-ամյակի շեմը, սակայն շարունակում է աշխատել:

Նա Էնթոնի Մանչինելի անունով իտալացի վարսավիր է, արդեն երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում: ՎԵրջերս լրացել է նրա 108 տարեկանը, աշխատում է արդեն շուրջ 100 տարի:

Մի օր վարպետին հարցրել էին, թե արդյո՞ք նա չի պատրաստվում թողնել աշխատանքը, ինչին նա պատասխանել էր.

-Իսկ ինչի՞ համար:

Տղամարդն ունեցել է 7 քույր ու եղբայր, սակայն նրանք բոլորը մահացել են, ինչպես նաև նրա կինը: Նրանց բոլորին Էնթոնին շատ է կարոտում:

Понравилась статья? Поделиться с друзьями: