20 օր անց արթնացա ու առաջին հերթին նայեցի Անիին: Զգացի, որ նա չափազանց գունատ է ու ձեռքերով բռնել է որովայնը…

Հղիության վերջին ամիսներին ինձ մոտ առաջացան խնդիրներ, և ապահովության համար ինձ խորհուրդ տվեցին մնալ հիվանդանոցում:

Ծննդատանը պալատը կիսում էի մի երիտասարդ աղջկա հետ, մոտ 25 տարեկան: Նա գրեթե վեր չէր կենում մահճակալից, նրան երբեք կաթիլայիններ, պրեպարատներ չէին նշանակում: Մի օր առավոտյան բուժքույրը ներս բերեց ՈՒՁՀ սարքը, իսկ հետևից մտավ բժիշկը՝ շատ մռայլ դեմքով:

Անի ջան, արի ստուգենք, տեսնենք՝ ինչպես ես:

Сколько стоят роды в Москве по контракту и полису ОМС

ԱՆհրաժեշտ պրոցեդուրաներ կատարելուց հետո բժիշկն ասաց.

-Ուրեմն այսպես: 1.1մմ:

Ես այնքան էլ լավ չեմ հասկանում այդ ամենը, բայց հարևանուհուս գունատ դեմքից ենթադրեցի, որ գործերը լավ չեն:

Չէ, բժիշկ, համաձայն չեմ… էլի ենք սպասում: Չեմ թողնի:

Չեմ թողնի, համաձայն չեմ: Հո մանկապարտեզ չէ: Ես զգուշացրել եմ, որ կարերի հետ խաղ չեն անում: Զգուշացրել եմ, չէ՞:

Հա…\

Երբ բժիշկը դուրս եկավ պալատից, սկսեցի հանգստացնել արտասվող հարևանուհուս: Պարզվեց, որ նրա մոտ արդեն չորրորդ հղիությունն է, ու մինչ այդ երեք անհաջող ու դառը փորձ է ունեցել: Առաջին երկու երեխաները ժամանակից շատ շուտ էին ծնվել՝ կեսարյան հատումով, բայց ողջ չէին մնացել, երրորդ հղիությունն ընհդատվել էր դեռ սկզբում, և վերջապես երկարատև բուժումներ ստանալուց ու Սուրբ վայրեր այցելելուց հետո, երբ բժիշկները նրան հույս չէին տալիս, Անիին հաջողվել էր հղիանալ չորրոդ անգամ: Ու մինչ հիվանդանոց գալը նա 6-7 ամիս անդադար պառկած է մացել տանը, հետո եկել հիվանդանոց, որ մնա բժիշկների հսկողության տակ: 

Հետո նա ասաց, որ բժիշկն ուղղակի պնդում է կատարել շտապ վիրահատություն, քանի որ կարերը կարող են չդիմանալ, ու այդ դեպքում Անիին փրկելու համար հաշված րոպեներ կմնան: Բայց նա չէր ուզում, որ երեխան նորից շուտ ծնվի, քանի որ վախենում էր, որ կարող է էլի թույլ լինել ու չապրել…

20 օր անց արթնացա ու առաջին հերթին նայեցի Անիին: Զգացի, որ նա չափազանց գունատ է ու ձեռքերով բռնել է որովայնը: Ինձ թվում էր, որ նա ուզում է մի բան ասել, բայց չի կարողանում: Գոռալով դուրս վազեցի պալատից ու կանչեցի բժիշկներին: Մի քանի վայրկյանից ինձ արդեն հարազատ դարձած մարդը վիրահատարանում էր:

Մտա պալատ, նստեցի Անիի մահճակալին, նրա բարձի տակից հանեցի սրբապատկերը, որի դիմաց նա ամեն երեկո աղոթում էր.

Օգնիր նրան, Աստված ջան, խնդրում եմ, օգնիր…-լացում էի ու շարունակ կրկնում նույն բանը:

Сколько стоит платная палата в роддоме? Сравнение с бесплатными палатами | Мама пришла | Яндекс Дзен

Անհամբեր սպասում էի բուժաշխատողներից մեկին: Երբ եկավ բժիշկը, որ զննի ինձ, ասաց.

Ամենաբարդ վիրահատությունն էր, Անիին այն աշխարհից հետ բերեցինք, փոքրիկին էլ հետը: 1 ժամից նորաթուխ մայրիկը կարթնանա ու կհանդիպի իր իրականացած երազանքին՝ իր դստրիկին: 

 

Բժիշկի դուրս գալուց հետո սրբապատկերը ամուր սեղմեցի կրծքիս ու սկսեցի արտասվել, բայց այս անգամ արդեն ուրախությունից…

 

Понравилась статья? Поделиться с друзьями: