70 տարի առաջ այստեղ սովորական խցանում էր և բոլորը խելագարվեցին ու հեռացան

Թերևս նման տեսք կունենա Երկիր մոլորակը աշխարհի կործանումից հետո։  

Աշխարհի վերջը խորհրդանշող այս մռայլ լուսանկարները «Քայլող մեռյալները» կամ «2012» ֆիլմերից չեն։ Սրանք Բելգիայի Շատիլյոն տեղանքի՝ աշխարհում ավտոմեքենաների խոշորագույն գերեզմանոցի լուսանկաներն են։

Ասում են՝ այս մեքենաները Երկրորդ աշխարհամարտից հետո լքել են ամերիկացի զինվորները։ Իբրև նրանք ի վիճակի չեն եղել մեքենաները հասցնել ԱՄՆ, ուստի թաքցրել են դրանք անտառում, որպեսզի ավելի ուշ վերադառնան ու տանեն, բայց այդպես էլ չեն վերադարձել։

Մինչդեռ տեղաբնակները պնդում են, որ սա ընդամենը Երկրորդ աշխարհամարտից հետո թողարկված հին ու շարքից դուրս եկած մեքենաների աղբանոց է։

Մի ժամանակ Շատիլյոնում չորս նման ավտոգերեզմանոց կար, որտեղ ռետրո ավտոմեքենաների քանակը գերազանցում էր հինգ հարյուրը։ Դրանց մեծ մասն իրենց ավտոտնակներ են քարշ տվել տեղաբնակները։

Իսկ 2010-ին նմանատիպ ավտոգերեզմանոցները Բելգիայի  կառավարության որոշմամբ վերացվեցին բնապահպանական նկատառումներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am

Понравилась статья? Поделиться с друзьями: