Ախորժելի խորտիկ՝ լոլիկից պատրաստված… Արագ մարինադ, որ գրեթե ամեն օր ցանկանում ենք վայելել

Առհասարակ չեմ սիրում փակոցներ, սակայն հաճախ եմ պատրաստում արագ մարինադներ ու խորտիկներ: Լոլիկից պատրաստված այս մարինադը միշտ հաջող է ստացվում, ու շատ լավ համադրվում է տարբեր ուտեստների հետ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • սամիթ՝ մեծ կապ
  • սխտոր՝ 6 պճեղ
  • աղ՝ 1ճ.գ.
  • շաքարավազ՝ 1թ.գ.
  • պրովանսային խոտաբույսեր, կորեական գազարի համեմունք՝ յուր. 1թ.գ.
  • սև պղպեղ՝ 1/3 թ.գ.
  • լոլիկ՝ 6 հատ
  • կծու պղպեղ՝ կես հատ
  • ձեթ՝ 50մլ
  • խնձորի քացախ 6 %՝ 3ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Մարինադի համար ցանկալի է օգտագործել հենց խնձորի քացախ, բայց եթե չունեք, օգտագործեք սովորականը՝ խառնելով մի քանի կաթիլ կիտրոնի հյութի հետ:

Սամիթը մանր կտրատել, սխտորն անցկացնել քերիչով կամ ճզմել:

Ավելացնել աղն ու շաքարավազը, խոտաբույսերը, սև պղպեղը, համեմունքը ու ամբողջը լավ խառնել:

Ընտրել պինդ լոլիկներ: Յուրաքանչյուրի վրա խաչաձև կտրվածք անել, լցոնել պատրաստած զանգվածով:

Լցոնած լոլիկները դնել տոպրակի մեջ, մանր կտրատած պղպեղ ավելացնել, լցնել քացախն ու ձեթը:

Տոպրակը ամուր փակել և 12 ժամ պահել սառնարանում:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: