Բաղադրիչներ
Լավաշ
Պանիր
Հավկիթ
Պատրաստումը
Լավաշը կտրտեք շերտերով: Պանիրը կտրեք այնպիսի լայնությամբ, որ, օրինակ, կրկնակի փաթաթվի լավաշով: Փաթաթելուց հետո թաթախեք հարած և աղ արած ձվի մեջ:
Այնուհետև տապակեք տաքացրած տապակի մեջ՝ բուսական յուղով կամ կարագով:
Տապակելիս պանիրը ներսում հալվչում է, իսկ դրսից ձվով թաթախված լավաշը հաճելիորեն վարադագունում է և ստացվում է անչափ ախորժելի նախաճաշ:
Բարի ախորժակ: