Աղացած մսով սամսա․․․ այնքան համեղ, ախորժելի և սննդարար

Անկրկնելի համ և բույր, ուղղակի անհնար է դիմադրել գայթակղությանը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 4 բաժակ
  • մարգարին՝ 150գ
  • 1+1 ձու
  • 1 բաժակ թթվասեր կամ մածուն
  • 0,5թ․գ․ սոդա՝ քացախով մարած
  • աղացած միս՝ խոզի, տավարի կամ հավի, 500գ, կարող եք վերցնել երկու տեսակի
  • սոխ՝ 3 գլուխ
  • աղ, պղպեղ
  • կանաչի

Похожее изображение

Պատրաստման եղանակ․

Նախապատրաստել միջուկը․ ցանկալի է վերցնել յուղոտ միս։ Կտրատել կանաչին, սոխը աղալ կամ շատ մանր կտրատել, ավելացնել մսին։ Համեմել աղով, պղպեղով և լավ խառնել։

Խմոր․ սենյակային ջերմաստիճանի հասցրած մարգարինը խառնել, ավելացնել 1 ձուն, մի պտղունձ աղ, մարած սոդան, հարել։

Ավելացնել թթվասերը կամ մածունը, խառնել, հետո էլ լցնել ալյուրը։ Պիտի ստացվի թույլ խմոր, շատ քիչ կպչի ձեռքերին։ Մոտ 1 ժամ թողնել սառնարանում։

Հանել խմորը սառնարանից, կտրատել հավասար կտորների, գրտնակել և մեջտեղի հատվածում միս դնել և եռանկյունի պես ամրացնել եզրերը։ Հարած ձու քսել և ուղարկել ձեթով պատված  տապակի մեջ։

Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 20-25 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո։

Картинки по запросу домашняя самса.

Բարի ախորժակ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: