Աղցան հավի կրծքամսով և անանասով, պատրաստվում է շատ արագ, իսկ համը անտարբեր չի թողնի անգամ ամենաքմահաճ մարդուն

Այս աղցանը պատրաստվում է շատ արագ, շատ համեղ է: Այն շատ ախորժելի տեսք ունի: Բաղադրիչների հիանալի համադրության շնորհիվ աղցանը յուրօրինակ համ ունի և այն հաճելի է շատերի քիմքին:

Միակ թերությունը, եթե կարելի է այդպես անվանել, այն է, որ շատ արագ է սպառվում:

-Հավի կրծքամիս 500 գ, Սունկ պահածոյացված 230 գ

-Անանաս պահածոյացված 250 գ, Ընկույզ 150 գ

-Պինդ տեսակի պանիր 100գ, Մայոնեզ 150-200գ
-Համեմ, սամիթ

Պատրաստման եղանակը

Նախապես եփված հավի կրծքամիսը կտրատել խորանարդիկների տեսքով:
Սունկը ջրքամել և կտրատել:

Անանասը ջրքամել և կտրատել: Ընկույզը թեթևակի բովել և մանրացնել:Պանիրն անցկացնել քերիչով: Բոլոր բաղադրիչները միացել և լավ խառնել, համեմել աղով, պղպեղով:

Ավելացնել կտրատված կանաչին: Մատուցելուց առաջ ավելացնել մայոնեզ:

Բարի ախորժակ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: