Ամենահամեղ ապուրը. Անգամ ամեն օր եփելու դեպքում սրանից չեք հոգնի

Բաղադրիչներ

  • 1 կգ հավ, 1 գլուխ սոխ, 4-5 կարտոֆիլ
  • 1 գազար, 2 ձու, կանաչի,
  • աղ, պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավը կտրատել, լցնել ջրի մեջ, դնել եփվելու: Երբ եռա՝ կրակն իջեցնել, որ հեղուկը չթափվի, հավաքել քափը: Թողնել եփվի ևս 10 րոպե:
Ավելացնել խորանարդիկներով կտրատած կարտոֆիլը: Քերիչով անցկացնել գազարը, սոխը մանր կտրատել, ամբողջը տապակել բուսական յուղի մեջ և ավելացնել ապուրին:

Աղ ու պղպեղ անել, եփել 5-10 րոպե: Ամանի մեջ հարել ձվերը: Կանաչին մանր կտրատել, ավելացնել ապուրին:

Գդալով անընդհատ ապուրը խառնելով՝ մեջտեղով բարակ շիթով լցնել հարած ձուն, թողնել եփվի ևս մի րոպե թողնել և անջատել կրակը:

Ապուրը պատրաստ է, բարի ախորժակ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: