Այսպես դդմիկը միանշանակ չեք պատրաստել․․․ պարզ ու համեղ

Առաջարկում ենք պատրաստել դդմիկով յուրահատուկ ուտեստ։ Հեշտ ու արագ է պատրաստվում, ստացվում է անչափ համեղ ու ախորժելի։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • դդմիկ
  • համեմունքներ, սև պղպեղ
  • թթվասեր կամ մայոնեզ՝ 3ճ․գ․
  • սամիթ, կանաչի
  • սխտոր՝ 4 պճեղ

Պատրաստման եղանակ․

Եթե դդմիկը նոր է, կեղևը՝ բարակ, ապա կարող եք պատրաստել առանց կպչելու։

Կտրատեք դդմիկը բարակ շերտերի, վրան ցանցի պես կտրվածքներ արեք։

Թթվասերը խառնեք աղի, ճզմած սխտորի, համեմունքների հետ։ Քսեք դդմիկի կտորներին։

Եփեք ջեռոցում մոտ 20 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո։

Մատուցելուց առաջ զարդարեք մանրացրած կանաչիով։

Համեղ է և տաք, և սառը վիճակում։ Ի դեպ, որպես միջուկ կարող եք օգտագործել մանր քերիչով անցկացրած եփած ձու, պանիր, հալած պանրիկ։ Կարող եք զարդարել լոլիկով, այն նույնպես հիանալի է համարդրվում դդմիկի հետ։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: