Այս սխալը, որը շատերն են գործում, դառնում է գաստրիտի պատճառ․․․ ուշադրություն դարձրեք

Ապուրները ընդունված է համարել ոչ միայն համեղ ուտեստ, այլև դեղամիջոց՝ բազմաթիվ հիվանդությունների ու ծերացման դեմ։ Իսկապես, ապուրները շատ օգտակար են, և այս մասին բոլորը գիտեն, սակայն ի՞նչ տեղի կունենա, եթե այն ուտեք ամեն օր։

Ապուրների դրական ու բացասական կողմերը

Տարատեսակ ապուրներ գոյություն ունեն աշխարհի տարբեր խոհանոցներում, և, որպես կանոն, դրանք մատուցում են առաջին հերթին։ Հենց դրա համար ապուրն անվանում են առաջին ուտեստ։ Սակայն ինչու՞ է հենց այն սկզբում, այլ ոչ թե խորտիկները կամ խավարտը։

Այստեղ հարցը էսթետիկ կամ համային կողմին չի վերաբերվում․ հեղուկ, հեշտ յուրացվող ուտեստը «կարթնացնի» օրգանիզմը և կօգնի ստամոքսին հեշտությամբ մարսել սննդարար ընթրիքը կամ ճաշը։

Իսկ ահա եթե վերացնեք ապուրը մենյուից, ստամոքսի վրա մեծ ծանրաբեռնվածություն կլինի, բացի այդ կունենաք ծանրության զգացում և դիսկոմֆորտ, իսկ ժամանակի հետ կարող եք բախվել գաստրիտի կամ ավելի լուրջ հիվանդությունների զարգացման հետ։ Ապուրը նվազեցնում է այդ բոլոր հիվանդությունների ի հայտ գալու ռիսկը։

Չնայած թեթև լինելուն՝ ապուրը կարող է հագեցնել և օգնել երկար ժամանակ չունենալ քաղցի զգացում։ Կան բազմաթիվ բաղադրատոմսեր՝ պարզ ու արագ, այնպես որ ամեն օր տարբեր համեր փորձելու հնարավորություն ունեք։

Վերը ասվածը վերաբերվում է միայն տնական ապուրներին։ Փոշիով փոխարինիչները, կիսաֆաբրիկատները, արագ պատրաստման այլ ապուրները միայն կվնասեն ձեզ։

Լավ ապուրը պատրաստված է նպարեղենից ու բանջարեղենից։ Տավարի կամ խոզի մսով ապուրն այնքան էլ թեթև չէ, և եթե ուզում եք առողջարար ապուր ստանալ, օգտագործեք հավի կամ հնդկահավի միս։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: