Այ քեզ գեղեցկություն․․․ Ինչպես եմ ձմերուկից չիր պատրաստում

Ձմերուկի չիր պատրաստելու համար անհրաժեշտ է.

Импортный арбуз в Польше доступен круглый год, но цены на него достаточно высокие • EastFruit

  • ձմերուկի շերտեր
  • 1 կգ շաքարավազ
  • 1 տուփ լիմոնի աղ
  • 1 բաժակ ջուր

 

Պատրաստման եղանակ.

Ձմերուկի վերևի շերտը կտրել, թողնել միայն ներքև սպիտակ մասը և մի քիչ էլ կարմիր մասը: Այնուհետև բարակ- բարակ կտրատել երկարությամբ:

Պատրաստել օշարակ՝ ջուրը և շաքարավազը միասին խառնել, դնել գազօջախին, երբ օշարակը եռա վերցնել կրակից, վրան ավելացնել լիմոնի աղ և ձմերուկների շերտերը լցնել մեջը: Երբ օշարակը սառչի, ձմերուկները լցնել քամիչի մեջ, իսկ օշարակը նորից եռացնել:

Երբ օշարակը եռա, նորից ձմերուկները լցնել քամիչի մեջ: Նույն գործողություն անհրաժեշտ է կատարել 3 անգամ: Ձմերուկները թողնել լավ քամվի հետո դնել արևին, մի քիչ չորանալուց հետո վարդերի պես փաթաթել ու նորից դնել արևի տակ և թողնել, որ չորանա:

Վերջնական չորանալուց հետո դնել ջեռոցը՝ շատ ցածր ջերմաստիճանում: Ջեռոցի դուռը կիսաբաց թողնել, որ լավ չորանան, որպեսզի փաթաթված տեղերը թաց չմնան:

Բարի ախորժակ…

Понравилась статья? Поделиться с друзьями: