Անթերի խմոր՝ առանց խմորիչի… փքուն, թեթև ու համեղ

Այս բաղադրատոմսը պիտի իմանան բոլոր տնային տնտեսուհիները, այն ուղղակի անթերի է: Մածունով խմոր՝ առանց խմորիչի: 

Խմորը միշտ ու բոլորի մոտ լավ է ստացվում:

Жареные пирожки на кефире без дрожжей, рецепт с фото и видео — Вкусо.ру

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 2-2.5 բաժակ ալյուր
  • 1 բաժակ մածուն
  • 2ճ.գ. ձեթ
  • 2/3 թ.գ. սոդա
  • 2թ.գ. շաքարավազ
  • 1/2թ.գ. աղ

Тесто на пирожки на кефире: дрожжевое, без дрожжей, на сковороде

Պատրաստման եղանակ.

Թեթևակի տաքացնել մածունը: Ավելացնել շաքարավազը, աղը, ձեթը և լավ խառնել:

Աստիճանաբար ավելացնել ալյուրը, որ խմորը ստացվի էլաստիկ և ոչ ձիգ: Միանգամից մի լցրեք ամբողջ ալյուրը:

Մաս-մաս ավելացնելով ալյուրը՝ կկարողանաք վերահսկել դրա քանակը, քանի որ եթե խմորը շատ պինդ լինի, կարկանդակները ծանր կստացվեն:

Այժմ սոդան բաժանել 3 մասի:

Սեղանին ալյուր ցանել և գրտնակել խմորը՝ 1սմ հաստությամբ: Սոդայի 1/3 մասը հավասարաչափ շաղ տալ խմորի մակերեսին:

Խմորը ծալել 3 շերտով, ինչպես պատկերված է նկարում:

Գրտնակել՝ նորից 1սմ հաստությամբ շերտ ստանալով, նորից սոդա լցնել և նույն ձև ծալել:

Կրկնել միևնույն գործողությունը երրորդ անգամ:

Կնկատեք, որ երրորդ անգամ գրտնակելուց հետո խմորը դարձել է փքուն, ու ավելացել են պղպջակները:

Պատրաստի խմորը ծածկել տոպրակով և պահել 40 րոպե, որ այն բարձրանա:

Մինչ խմորը հանգստանում է, պատրաստել միջուկը, և հետո անցնել կարկանդակներ ձևավորելուն:

Որպեսզի կարկանդակները ավելի լավ բարձրանան ու փափուկ ստացվեն, խմորը շատ մի տրորեք:

Жареные пирожки на кефире без дрожжей - пошаговый рецепт с фото. Автор рецепта Натали . - Cookpad

Բարի ախորժակ:l

Понравилась статья? Поделиться с друзьями: