Ավելորդ բաղադրիչներ՝ կոտլետի խճողակի մեջ․ շատերն են սա ավելացնում

Գոյություն ունեն կոտլետի հարյուրավոր բաղադրատոմսեր։ Դրանք տարբերվում են և բաղադրիչների օգտագործմամբ, և պատրաստման եղանակով։ Անկասկած, յուրաքանչյուրն ունի իր նախընտրած տարբերակը, որը փորձված է տարիներով։

Հմուտ խոհարարները՝ անդրադառնալով կոտլետի բաղադրատոմսերին, նշում են, որ շատերն ավելացնում հետևյալ բաղադրիչները, սակայն դրանց կարիքն ամենևին չկա։

лишние ингредиенты в фарше

Կաթ ու սպիտակ հաց

Շատերը կոտլետի մսին ավելացնում են կաթի մեջ թրջած թարմ սպիտակ հաց։ Սակայն ոչ առաջին, ոչ էլ երկրորդ բաղադրիչը չարժե օգտագործել կոտլետ պատրաստելիս։ Բանն այն է, որ հմուտ խոհարարները համարում են, որ կաթը դարձնում է միսն ավելի կոշտ։ Խորհուրդ է տրվում օգտագործել բատոն, սակայն ոչ թե թարմ, այլ 1-2 օրվա, ու թրջել ոչ թե կաթի, այլ սովորական ջրի մեջ։ Այդ դեպքում կոտլետը ավելի հյութեղ կստացվի։

лишние ингредиенты в фарше

Ձու

Ըստ խոհարարների, ձուն այն բաղադրիչը չէ, որ պետք է ավելացնել կոտլետի խճողակին, քանի որ ջերմամշակման դեպքում սպիտակուցը միսը դարձնում է կոշտ։ Եթե սովոր եք տվյալ բաղադրիչը կոտլետի մսին ավելացնելուն, ապա չարժե չարաշահել․ 1կգ մսին 1-2 ձուն բավական է։

лишние ингредиенты в фарше

Սխտոր

Եթե սոխը կոտլետին հաղորդում է հյութեղություն ու թեթև անուշ բույր, ապա սխտորը հակառակ արդյունքն է ապահովում։ Սխտորն ունի ուժեղ սպեցիֆիկ համ ու հոտ, ու դրա առկայության պատճառով մյուս բաղադրիչները զգալի չեն լինի։

лишние ингредиенты в фарше

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: