Բերանում հալվող պարզ թխվածք․․․ 10 րոպե և ոչ մի ավելորդ ջանք․․․

Ջեռոցում պատրաստված այս թխվածքը անգերազանցելի է ստացվում․ փափուկ, բերանում հալվող, անուշաբույր․․․ Վերցրեք ցանկացած հատապտուղ՝ թարմ կամ սառեցված, անգամ կարող եք որևէ այլ միջուկ օգտագործել։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 2 հատ
  • կարագ՝ 75գ
  • շաքարավազ՝ 200 գ
  • բնական յոգուրտ՝ 150 գ
  • ալյուր՝ 250 գ
  • փխրեցուցիչ՝ 1 տուփ
  • հատապտուղ՝ 400 գ

Պատրաստման եղանակ․

Ձուն հարել մի պտղունձ աղի հետ, այնուհետև ավելացնել շաքարավազն ու հարել՝ մինչ սպիտակ զանգված կստացվի։

Ավելացնել յոգուրտը, եթե չունեք, կարող եք փոխարինել բարձր յուղայնությամբ թթվասերով։ Հարել նաև փափկած կարագն ավելացնելուց հետո։ Ալյուրը մաղել, միացնել փխրեցուցիչի հետ և ավելացնել հարած զանգվածին, լավ խառնել։

Բավականին խիտ խմոր է ստացվում։

Ավելացնել հատապտուղները։ Եթե սառեցված են, կարող եք հանել սառցարանից և լցնել խմորի մեջ։ Եթե թարմ են, լավ կլինի, եթե խառնեք 1 գդալ կրախմալի հետ, որպեսզի շատ հյութ դուրս չտան։

Խառնել և լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30 – 45 րոպե․ ժամանակը կախված է ձեր ջեռոցի հզորությունից։ Պարտադիր ստուգեք չոփիկով թխվածքի պատրաստ լինելը։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: