Թխվածքաբլիթը ստացվում է անչափ փափուկ, պատրաստվում է անհավանական պարզ եղանակով, շատ արագ ու առանց ավելորդ ջանքերի:
Պատրաստման համար անհրաժեշտ է.
- ձու՝ 2 հատ
- ալյուր և շաքարավազ՝ յուր. 2 ճ.գ.
- աղ՝ մի պտղունձ
- ջեմ
- շոկոլադ՝ 150 գ
- կաթ՝ 1 – 2 ճ.գ.
- կարագ՝ 40 գ
Պատրաստման եղանակ.
Առանձնացնել հավկիթների դեղնուցներն ու սպիտակուցները:
Դեղնուցները միացնել շաքարավազի հետ ու հարել՝ մինչ փքուն զանգված կստացվի:
Սպիտակուցին մի պտղունձ աղ լցնել ու հարել՝ սպիտակ փրփուր ստանալու համար:
Միացնել դեղնուցն ու սպիտակուցը, զգուշորեն խառնել փայտե գդալով: Ավելացնել ալյուրը ու նորից խառնել:
Զանգվածը լցնել տոպրակի մեջ ու կտրել մի անկյունը: Սեղմելով բաժին-բաժին լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 10 – 12 րոպե:
Ջնարակի համար խառնել շոկոլադն ու կարագը, հալացնել գոլորշու վրա: Եթե զանգվածը շատ պինդ է ստացվել, 1-2 գդալ կաթ լցնել: