Ես արդեն 50 տարեկան եմ, բայց խմորի ավելի լավ բասադրատոմս չեմ փորձել․․․ Բամբակի պես թեթև ու փափուկ է ստացվում

Փորձելով խմորի զանազան տարբերակներ՝ համոզվել եմ, որ սա լավագույն բաղադրատոմսն է։ Դրանից պատրաստված կարկանդակները, պիցցաները ստացվում են շատ փափուկ, թեթև։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաթ ու թթվասեր՝ յուր․ 120գ
  • ալյուր՝ 400գ
  • կարագ և ձեթ՝ յուր․ 30գ
  • ձու՝ 1 հատ
  • աղ՝ 1 պտղունձ
  • շաքարավազ՝ 1ճ․գ․
  • չոր խմորիչ՝ 1թ․գ․

Պատրաստման եղանակ․

Ես ինքս նախընտրում եմ կարկանդակների այս միջուկը․ կարտոֆիլ+տապակած սոխ+կանաչի, սակայն դուք կարող եք ընտրել ցանկացած միջուկ։

Ալյուրը մաղել, խառնել աղի, շաքարավազի հետ, ավելացնել ձուն և թթվասերը։

Խմորիչը լուծել գոլ կաթի և 1-2 գդալ ալյուրի հետ, թողնել 10 րոպե։ Միացնել ստացված զանգվածները։

Լցնել հալեցրած կարագն ու ձեթը․ հարմարության համար կարող եք նախապես միացնել դրանք և աստիճանաբար ավելացնել խմորին։ Որպեսզի խմորը լավ բարձրանա, այն ոչ թե տրորեք ու հունցեք, այլ ձգեք ու ծալեք՝ 10 րոպեի ընթացքում։

Նույնն արեք պարբերաբար, երբ խմորը դնեք հանգստանալու։ Կարևոր է ծածկել այն, թողնել տաք տեղում  1 – 1,5 ժամով։

Խմորից գնդիկներ անել, ծածկել ու նորից թողնել 20 րոպեով։

Կարկանդակներին հարած դեղնուց+կաթ կամ թթվասեր քսել, ուղարկել ջեռոցը։

Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 15 – 20 րոպե։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: