Ընդամենը 2 հիմնական բաղադրիչից պատրաստվող գեղեցիկ, համեղ ու ախորժելի թխվածք․․․ անտարբեր չի թողնի ոչ մեկին

Այս անուշաբույր թխվածքը դուր կգա բոլորին՝ թե մեծերին, թե փոքրերին։ Խրթխրթան խմոր ու հյութեղ միջուկ․․․ էլ ինչ է պետք առանձնահատուկ թխվածքի համար։

10891837_775035699217606_4528412661687587330_n

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • պատրաստի շերտավոր խմոր՝ 2 գունդ
  • մեծ խնձոր, ցանկալի է թթվաշ՝ 2-3 հատ
  • դարչին՝  1/2 թ․գ․
  • շաքարավազ՝ 2 ճ․գ․
  • ալյուր՝  2 ճ․գ․
  • մանրացրած ընկույզ՝ կես բաժակ
  • շաքարավազ՝ 5 ճ․գ․
  • պաքսիմատ՝ 2 ճ․գ․
  • 1 ձու+1թ․գ․ ջուր

Պատրաստման եղանակ․

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 190 ջերմաստիճանի։

10898161_775035685884274_3958808045717101137_n

Խնձորները մաքրել, հանել կորիզները, կտրատել։ Լցնել մի տարայի մեջ և միացնել դարչինի, 2 ճ․գ․ շաքարավազի, ալյուրի հետ։ Թողնել 20 րոպե, որ խնձորների ավելորդ հյութը դուրս գա։

10906484_775035705884272_5406241329896776836_n

Առանձին խառնել ընկույզը, 5ճ․գ․ շաքարավազը և պաքսիմատը։

Գրտնակել խմորի մի գունդը, սկզբում ընկույզով միջուկի կեսը լցնել, հետո՝ խնձորով։ Ծալել խմորի երկու եզրերը և ամրացնել։

10922683_775035715884271_2690549293117490869_n

Նույնն էլ անել խմորի մյուս գնդի հետ։

Ռուլետները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։ Ձուն հարել ջրի հետ միասին, քսել նախապատրաստված ռուլետներին և դանակով կտրվածքներ անել։

10898298_775035692550940_3778004287591525812_n

Թխել 190 ջերմաստիճանի ներքո՝ 40-45 րոպե, մինչ մուգ ոսկեգույն երանգ ստանալը։

10897815_775035722550937_5663980578431173434_n

Ցանկալի է մատուցել պաղպաղակի կամ հարած սերուցքի հետ։

1969285_775035729217603_8970023232383707258_n

Բարի ախորժակ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: