Ընդամենը 3 բաղադրիչից պատրաստվող պաղպաղակ… խանութում նման բան չեք գտնի

Առաջարկում ենք բնական բաղադրիչներից պատրաստել անչափ համեղ պաղպաղակ: Հալապասը կարող եք փոխարինել ցանկացած այլ հատապտղով, մրգերով կամ քերած շոկոլադով:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • բարձր յուղայնությամբ սերուցք՝ 500 մլ
  • խտացրած կաթ՝ ½ տուփ
  • հալապաս՝ 1 բաժակ
  • թխվածքաբլիթ

Պատրաստման եղանակ.

Լավ սառեցրած սերուցքը հարել՝ մինչ խիտ ու փքուն զանգված կստացվի: Գործընթացը տևում է 4 րոպեից ոչ պակաս:

Ավելացնել խտացրած կաթը՝ լցնելով այն դանդաղ, հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի:

Առանձին տրորել հալապասը, ավելացնել ընդհանուր զանգվածին ու հարել՝ մինչ համասեռ խառնուրդ կստացվի:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: