Ընկույզը օգտակար է

Ընկույզի օգտակար հատկությունները մեր անկայուն ժամանակներում էլ շատ են կարևորվում. գաղտնիք չէ, որ երբեմն ռադիոակտիվ ֆոնի տատանում է գրանցվում, իսկ ընկույզի յոդը օրգանիզմի պաշտպանական ուժերն է ակտիվացնում:

Ընկույզի միջուկը մարդու օրգանիզմի համար կարևոր B, PP, C վիտամիններ է պարունակում, բջջանք, կարոտին, հանքային միացություններ ու օրգանական նյութեր:

Ընկույզի պարբերական օգտագործումը կանխարգելում է սրտի հիվանդությունների առաջացումը, նվազեցնում արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։

Հետազոտությունների համաձայն՝ կանայք, ովքեր շաբաթվա ընթացքում 28 գրամ ընկույզ են օգտագործում, 24 տոկոսով քիչ են հակված 2-րդ տիպի դիաբետի առաջացմանը։ Ընկույզն օմեգա-3 և 6 ճարպաթթուներ է պարունակում, որոնք կարևոր նշանակություն ունեն 2-րդ կարգի դիաբետի կանխարգելման գործում։

Ընկույզը շատ կարևոր է քաշը կարգավորելու համար։ Չնայած ընկույզի կալորիականությունը բավական բարձր է, քիչ քանակով օգտագործելու դեպքում այն կօգնի ավելորդ քաշի դեմ պայքարում։

xohanoc.am

Понравилась статья? Поделиться с друзьями: