Թեթև, օգտակար, համեղ թխվածքաբլիթ․․․ Խանութից նման բան չեք գնի․․․

Անգամ քաղցրավենիք պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել նրան, թե ինչ բաղադրիչներ եք օգտագործում, որպեսզի նույնիսկ թխվածքն ունենա օգտակար հատկություններ։ Առաջարկում ենք պատրաստել կաթնաշոռով թխվածքաբլիթ, որը սպառվում է րոպեների ընթացքում։

Համեղ, գեղեցիկ ու շատ անուշաբույր թխվածք։

Творожное печенье как булочки

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 100գ
  • ալյուր՝ 2 բաժակ
  • փխեցուցիչ՝ 1,5թ․գ․
  • կարագ՝ 70գ
  • կաթնաշոռ՝ 150գ
  • չամիչ՝ 1 բաակ
  • աղ՝ մի պտղունձ

Պատրաստման եղանակ․

Չամիչը նախապես թրջեք գոլ ջրի մեջ ու թողեք 15 րոպե։ Լցրեք քամիչի մեջ, որ ավելորդ հեղուկ չմնա։ Չորացրեք թղթե անձեռոցիկով։

Խորը տարայի մեջ խառնել ձուն՝ շաքարավազի և աղի հետ միասին։

творожное печенье

Առանձին տարայի մեջ պատառքաղով խառնել փափկած կարագն ու կաթնաշոռը։

Միացնել ձվային զանգվածի հետ, ավելացնել նախապատրաստած չամիչը։ Այստեղ մաղել ալյուրն ու փխրեցուցիչը։

Խառնել գդալով, հետո ձեռքով՝ այնքան ժամանակ, մինչ խմորը գնդիկի ձև կստանա։ Բաժանել 4 հավասար կտորների, երկավաուն ձև տալ՝ մոտ 3 սմ հաստությամբ։

Կտրատել հավասար կտորների, տեղափոխել կարագով կամ ձեթով պատված տապակի մեջ։ Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: