Թե ինչու սա ավելի շուտ չէր անցել մտքովս․․․ Ձմռան համար այնպիսի մի բան եմ պատրաստում, որ հետո ինքս ինձ շնորհակալություն եմ հայտնում

Բորշչ սիրում են բոլոր ընտանիքներում։ Համեղ, գեղեցիկ, ախորժելի այս ուտեստը հատկապես հաճելի է ձմռան սառը եղանակին։ Ի դեպ, նկատել եք արդյո՞ք, որ անգամ միևնույն բաղադրատոմսով պատրաստելու դեպքում բոլորի մոտ բորշչն այլ համ է ունենում։ 

Ոմանք նախընտրում են բորշչի բանջարեղենը կտրատել, իսկ ինձ դուր է գալիս քերիչով անցկացրածը։

Ու ահա թե անցյալ տարի ինչ հանճարեղ բան էի պատրաստել․ բորշչի կիսաֆաբրիկատ։ Ձմռանը, երբ շատ հոգնած էի լինում, սա ուղղակի փրկում էր ինձ։

заготовка для борща на зиму

Բորշչ պատրաստելն այնքան էր հեշտացել․ եռացնում էի ջուրը կամ միս եփում, ավելացնում պահածոն ու կես ժամ էլ չէր անցնում, պատրաստի ուտեստն արդեն սեղանին էր։

заготовка для борща из свеклы

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 3կգ բազուկ
  • 1կգ գազար
  • 4 հատ սոխ
  • 1կգ բուլղարական պղպեղ
  • 1կգ լոլիկ
  • 200գ շաքարավազ
  • 200մլ ձեթ
  • 3ճ․գ․ աղ
  • 125մլ քացախ

Պատրաստման եղանակ․

Լվանալ ու մաքրել ամբողջ բանջարեղենը։ Այժմ կտրատել սոխը՝ կիսալուսնաձև։

Բազուկն ու գազարը կամ կտրատել բարակ երկար կտորների, կամ անցկացնել խոշոր քերիչով։

заготовка для борща из свекольной ботвы

Պղպեղը նույնպես կտրատել, իսկ լոլիկի վրա եռման ջուր լցնել ու հանել կեղևը։ Կտրատել միջին չափի խորանարդիկների։

заготовка для борща в банке

Նախապատրաստած բանջարեղենը միացնել մեծ ընդհանուր կաթսայի մեջ, ավելացնել աղը, շաքարավազը, քացախն ու ձեթը։

Դնել թույլ կրակի վրա, իսկ երբ բանջարեղենը հյութ դուրս տա, եփել ևս 25 րոպե։

заготовка для борща на зиму в банках

Լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել։

Ահա և վերջ։ Մնում է եռացող արգանակին կամ ջրին ավելացնել կարտոֆիլ, կաղամբ, 5 րոպե եփելուց հետո լցնել բանկայի պարունակությունը։ Խառնել ու եփել միջինը 10-15 րոպե։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: