Իմանալով այս մասին, այլևս երբեք չեք թափի ջուրը, որի մեջ կարտոֆիլ եք եփել

Հավանաբար, չգիտեիք այս մասին․․․ Ահա թե ինչ կարելի է անել ջրով, որի մեջ եփել եք կարտոֆիլ։

Առաջարկում ենք պատրաստել ամենահամեղ կարկանդակները, որի համից չեք կշտանա։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կարտոֆիլի ջուր՝ 500մլ
  • չոր խմորիչ՝ 11գ
  • շաքարավազ՝ 2 ճ․գ․
  • աղ՝ 0,5 թ․գ․
  • ձեթ՝ 3ճ․գ․
  • ալյուր՝ 700գ
  • կարտոֆիլ՝ 1կգ
  • սոխ՝ 3 հատ

Рецепт дня: хрустящие пирожки с картошкой: читать на Golos.ua

Պատրաստման եղանակ․

Կարտոֆիլը մաքրել, լավ լվանալ ու եփել՝ ջրին աղ ավելացնելով։ Ջուրը լցնել առանձին տարայի մեջ, որ սառի։ Մի քիչ էլ աղ, շաքարավազ և ձեթ ավելացնել։

500գ ալյուրը խառնել խմորիչի հետ, մաղել։ Չոր խառնուրդի վրա լցնել նախապատրաստած հեղուկը, խմոր հունցել՝ քիչ-քիչ ավելացնելով մնացած ալյուրը։

Խմորը տեղափոխել ձեթով պատված տարայի մեջ, ծածկել սրբիչով։ Թողնել տաք տեղում՝ 40 րոպե։

Սոխը կտրատել մանր խորանարդիկների, տապակել տաքացրած ձեթի մեջ՝ մինչ ոսկեգույն դառնալը։ Կարտոֆիլը տրորել, ավելացնել տապակած սոխը, ցանկության դեպքում՝ կանաչի, համեմել ըստ ճաշակի։

Խմորը բաժանել փոքր կտորների, ձեռքերով բացել, մի քիչ կարտոֆիլից միջուկ դնել։ Ձևավորել կարկանդակներ։

Տապակել երկու կողմից՝ լավ տաքացրած ձեթի մեջ։ Այսպիսի խմորը գրեթե չի ներծծում ձեթ, բայց ավելորդ չի լինի պատրաստի կարկանդակները մի քանի րոպեով անձեռոցիկի վրա դնելը։

ПИРОЖКИ НА КАРТОФЕЛЬНОМ ОТВАРЕ

Ի դեպ, կարտոֆիլի ջրով կարող եք խմոր պատրաստել նաև պիցցայի համար։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: