Իմ մանկության լավագույն թխվածքն է․․․ Սալորով պիրոգ՝ անուշաբույր ու համեղ

Դարչինով ու սալորով թխվածքն անհամեմատ համեղ ու ախորժելի է ստացվում, հալվում է բերանում։ Սալորի փոխարեն կարող եք օգտագործել ցանկացած այլ միրգ կամ հատապտուղ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 6ճ․գ․
  • աղ՝ 1 պտղուն
  • ձեթ՝ 50մլ
  • կաթ՝ 70մլ
  • ալյուր՝ 220գ
  • փխրեցուցիչ ու դարչին՝ յուր․ 1թ․գ․
  • եռման ջուր՝ 100մլ
  • սալոր՝ 300գ

Պատրաստման եղանակ․

Ձուն հարել աղի հետ միասին, ավելացնել շաքարավազը, հարել մոտ 7 րոպե՝ մինչ փքուն խիտ զանգված կստացվի։ Ավելացնել կաթը, ձեթը, հարել՝ մինչ համասեռ դառնալը։

Ալյուրը մաղել, միացնել փխրեցուցիչի, դարչինի հետ, լցնել հիմնական զանգվածի մեջ, նորից խառնել։ Եռման ջուրն ավելացնելու հետո խառնել և անցնել սալորը կտարելուն։ Հանել կորիզը, իսկ երկու մասի կտրած սալորը լցնել խմորի մեջ։

Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը լցնել խմորը։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 30 – 40 րոպե։

Հանել թխվածքը տապակից և թողնել, որ սառի։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: