Ինչպես տնային պայմաններում չորացնել խնձորը

Հավանաբար դուք գիտեք խնձորի օգտակարության մասին։ Կարևոր է այն օգտագործել ամբողջ տարվա ընթացքում։ Իմացեք, թե ինչպես կարելի է ձմռան համար խնձոր չորացնել՝ առանց հատուկ սարքավորումների։

 как сушить яблоки

Ահա խնձորը չորացնելու լավագույն եղանակները

Խնձորի նախապատրաստում

Լավ լվանալ խնձորը, չորացնել։ Հեռացնել միջուկը, իսկ կեղևը թողնել։ Խնձորը կտրատել 0,5սմ հաստությամբ կտորների, դնել 1% աղային լուծույթի մեջ, որ խնձորները չսևանան ու չկրոցնեն համն ու օգտակարությունը։

Խնձորի չորացում՝ ջեռոցում․

  • խնձորի կտորները դասավորել ցանցի կամ տապակի մեջ;
  • միացնել ջեռոցի կոնվեկցիայի ռեժիմը ու չորացնել 7-8 ժամ՝ թեթևակի բաց թողնելով դռնակը;
  • պարբերաբար շուռ տալ կտորները՝ 1,5 ժամը մեկ։

 сушка яблок в духовке

Խնձորի չորացում՝ միկրոալիքային վառարանում

  • խնձորի կտորները դասավորել մեծ ափսեի մեջ՝ այն նախապես ծածկելով բամբակե կտորով;
  • ծածկել ուրիշ կտորով և ափսեն 5 րոպեով ուղարկել միկրոալիքային վառարանը։

 яблоки на ткани

Խնձորի չորացում՝ արևի տակ․

  • խնձորի կտորները անցկացնել թելի վրա, կախել, որ չորանան արևի տակ;
  • գիշերն անպայման փաթաթել մառլյայով ու պահել փակ տարածքում;
  • չորացրած խնձորները պատրաստ կլինեն, երբ էլ չլինեն կպչուն, փափուկ ու էլաստիկ, դրանք պիտի հեշտությամբ կոտրվեն ձեռքի մեջ։

 сушка яблок на солнце

Չորացրած խնձորը պահեք կտորից պարկիկի, թղթե կամ ստվարաթղթե տուփի մեջ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: