Լեչոն միայն մայրիկիս բաղադրատոմսով եմ պատրաստում․ մինչև գարուն անգամ մի բանկա չի մնում

Այսպիսի փակոցը կարող եք հանգիստ պահել մի քանի ամիս շարունակ, սակայն այնքան համեղ է ստացվում, որ մինչ գարուն անգամ 1 բանկա չի մնում։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • քաղցր պղպեղ՝ 1կգ
  • լոլիկ՝ 1,5կգ
  • կծու պղպեղ՝ ըստ ճաշակի
  • սխտոր՝ 3 պճեղ
  • աղ՝ 1ճ․գ․
  • շաքարավազ՝ 2թ․գ․
  • հատիկավոր պղպեղ
  • մեխակ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակ․

Լոլիկն ու կծու պղպեղը մանրացնել, որ պյուրե ստացվի, դնել կրակին ու հասցնել եռման աստիճանի։

Ավելացնել աղն ու շաքարավազը, համեմունքները, եփել թույլ կրակի վրա՝ 5 րոպե։

Քաղցր պղպեղը կտրատել, սխտորը մանրացնել։

Ավելացնել պղպեղն ու սխտորը ընդհանուր զանգվածին, եփել եռալու պահից սկսած 15 րոպե։

Լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, հերմետիկ փակել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: