Լոլիկ՝ ձմռան համար․․․ Կարող եք անգամ 100 բանկա պատրաստել, միևնույնն է՝ քիչ է․․․

Այս բաղադրատոմսով պատրաստված լոլիկը նման է դասական եղանակով թթու դրածին․ նույնքան պինդ, չափավոր թթու ու քաղցր։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • լոլիկ՝ 2կգ
  • սխտոր՝ 9 պճեղ
  • մաղադանոս՝ մի կապ
  • հատիկավոր պղպեղ
  • աղ՝ 1թ․գ․
  • շաքարավազ՝ 2ճ․գ․
  • քացախ 9 %՝ 2ճ․գ․
  • ձեթ՝ 2ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Ընտրեք պինդ լոլիկներ․ որպեսզի փակոցը գեղեցիկ ստացվի, կարող եք օգտագործել կարմիր, դեղին ու վարդագույն լոլիկներ։

Կտրել մեջտեղից։ Սխտորը նույնպես կտրատել։ Կանաչին լվանալ։

Մաքուր բանկաների մեջ մինչ կեսը դասավորել լոլիկները, սխտոր, մաղադանոս (սամիթ և ռեհան), հատիկավոր պղպեղ՝ յուրաքանչյուր բանկայի մեջ 9-10 հատ։ Նորից լոլիկ դնել՝ մինչև բանկան կլցվի։

Եռման ջուր լցնել, ծածկել կափարիչով ու թողնել 15 րոպե։

Ջուրը դատարկել կաթսայի մեջ, ավելացնել աղ ու շաքարավազ, ձեթ ու քացախ՝ հաշվի առնելով, որ բաղադրատոմսի մեջ նշված է 1 բանկայի համար նախատեսված քանակը։

Բանկաների մեջ լցնել եռացող աղաջուրը։

Հերմետիկ փակել կափարիչներով, շուռ տալ, ծածկել։ Սպասել մինչ լիարժեք սառելը և միայն հետո տեղափոխել մութ սառը տեղ։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: