Լոլիկը «հայկական» ձևով․ անհավանական համեղ լոլիկ՝ ձմռան համար

Ախորժելի, անուշաբույր, համեղ լոլիկ՝ հատուկ բաղադրատոմսով։ Սա կդառնա ձեր ընտանիքի սիրելի խորտիկը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • լոլիկ՝ 2կգ
  • քաղցր պղպեղ՝ 3 հատ
  • կծու պղպեղ՝ 1 հատ
  • սխտոր՝ 1 գլուխ
  • կանաչի՝ ըստ ճաշակի, ցանկալի է համեմ
  • ջուր՝ 1լ
  • աղ՝ 1ճ․գ․
  • շաքարավազ՝ 4 ճ․գ․
  • քացախ յուր․ 500գ բանկայի մեջ՝ 70 % -0.5թ․գ․ կամ 9 %-2ճ․գ․

Պատրաստման եղանակ․ 

Ընտրեք փոքր, պինդ, հաստ կեղևով լոլիկներ։

Քղցր և կծու պղպեղները, սխտորը, կանաչու 1/3 կապը մանրացնել բլենդերով։

Լոլիկները լվանալ և բաժանել երկու մասի։ Եթե մեջը կա սպիտակ հատված, կտրել ու հեռացնել։

Ստերիլիզացված 500գ բանկաների մեջ հավասար քանակությամբ սխտորով զանգվածից լցնել։

Դասավորել լոլիկները։

Մարինադի համար ջրի մեջ լուծել աղն ու շաքարավազը, եռալուց հետո եփել ևս մի քանի րոպե և լցնել բանկաների մեջ՝ նախապես յուրաքանչյուրի մեջ քացախ լցնելով։

Ծածկել կափարիչներով, կաթսայի մեջ սրբիչ փռել, դնել բանկաներն ու այնքան ջուր լցնել, որ չհասնի բանկաների կափարիչին՝ մոտ 3-4սմ։

Եռալու պահից սկսած ստերիլիզացնել 10 րոպե։

Փակել կափարիչներով, շուռ տալ բանկաները ու փաթաթել՝ թողնելով այդպես մինչ լիարժեք սառելը։

Այնուհետև մինչ ձմեռ պահել մութ սառը տեղում։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: