Լոլիկով սոուսի բաղադրատոմս… հարմար է ապուրներ և տարբեր ուտեստներ պատրաստելու համար…

Ներկայացնում ենք լոլիկով սոուսի բաղադրատոմս՝ առանց հավելումների և կոնսերվանտների: Այն հարմար է ապուրներ և տարբեր ուտեստներ պատրաստելու համար: Բացի այդ, այն ուղղակի կարելի է խմել:

Картинки по запросу Томатный соус по-турецки (без уксуса и сахара)

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • լոլիկ
  • աղ

Картинки по запросу Томатный соус по-турецки (без уксуса и сахара)

Սկսում ենք պատրաստել.

  • Լոլիկը լվանալ և վերևի հատվածում խաչաձև կտրվածք անել:
  • Կաթսայի մեջ ջուր լցնել, հասցնել եռման աստիճանի և եռացող ջրի մեջ դնել լոլիկները: 1-2 րոպե եփելուց հետո լոլիկները հանել ջրից, կեղևը հանել, կտրել ներքևի հատվածը:
  • Լոլիկն աղալ կամ մանրացնել բլենդերով:
  • Լցնել կաթսայի մեջ և եփել թույլ կրակի վրա՝ 2-2,5 ժամ՝ մինչ խտանալը: Եփելու ժամանակ պարբերաբար խառնել:
  • Աղ ավելացնել լոլիկին, եփել 10-15 րոպե և լցնել ստերիլիզացրած բանկաների մեջ: Փակել, շուռ տալ բանկաները և փաթաթել տաք ծածկոցով: Թողնել այդ վիճակում՝ մինչ բանկաների լիարժեք սառելը:

Томатный соус по-турецки (без уксуса и сахара)

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: