Խառնում եմ 4 բաղադրիչ ու ստանում հիանալի թխվածք․․․ Անսպասելի հյուրերիս համար հաճախ եմ պատրաստում

Խնձորով թխվածքի լավագույն բաղադրատոմսն է։ Օգտագործվում է ընդամենը 4 բաղադրիչ, սակայն արդյունքն անգերազանցելի է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝ 150գ
  • ալյուր՝ 1 բաժակ
  • խնձոր՝ 4 հատ

Պատրաստման եղանակ․

Ձուն միացնել շաքարավազի հետ և հարել հարիչով՝ մինչ խիտ ու փքուն, սպիտակ զանգված կստացվի։ Հարել 5-7 րոպե։ Հիանալի կլինի, եթե հարելուց առաջ առանձնացնեք ձվի դեղնուցներն ու սպիտակուցները, շաքարավազը բաժանեք երկու մասին, առանձին հարեք և միայն հետո միացնեք երկու զանգվածները։

Ալյուրը մաղել ու ավելացնել ձվային զանգվածին, հարել՝ մինչ համասեռ խմոր կստացվի։

Խնձորի կեղևն ու կորիզները հեռացնել, մանր կտորների կտրատել ու խառնել խմորի հետ։

Տապակը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը։ Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե, սակայն պարբերաբար ստուգեք չոփիկով, քանի որ ժամանակը կախված է նաև ջեռոցից։

Մի քիչ սառած թխվածքին շաքարի փոշի ցանել և մատուցել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: