Խիտ ու վառ գույնով մուրաբա՝ ծիրանից ու խնձորից․․․ Աներևակայելի համադրություն

Չափավոր քաղցր, վառ ու համեղ այս մուրաբան ձմռան համար լավագույն փակոցներից մեկն է։ Սա կարող եք վայելել և հենց այնպես, նաև տարբեր թխվածքներ պատրաստել, կարկանդակներ՝ շերտավոր խմորով։ Ընդամենը մի կաթիլ մուրաբան ախորժելի կդարձնի անգամ սովորական բիսկվիթը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • խնձոր՝ 800գ
  • ծիրան՝ 800գ
  • շաքարավազ՝ 950գ
  • ջուր՝ 50մլ

Պատրաստման եղանակ․

Լավ լվանալ խնձորը, հեռացնել միջուկը։ Կտրատել փոքր չափի կտորների, դասավորել կաթսայի մեջ ու ջուր լցնել։ Եփել փակ կափարիչով՝ թույլ կրակի վրա, կես ժամ։ Ընթացքում պարբերաբար խառնել։

Մանրակրկիտ լվանալ ծիրանը։ Կտրել մեջտեղից, հեռացնել կորիզները։ Ծիրանն ավելացնել խնձորին։ Խառնել ու եփել փակ կափարիչի տակ 1 ժամ՝ պարբերաբար խառնելով։

Հանել կրակից, ստացված զանգվածը հարել բլեդներով՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Մրգային խյուսը անցկացնել քամիչով՝ հեռացնելով կոշտ մասնիկները։

Այստեղ լցնել շաքարավազը, լավ խառնել, հասցնել եռման աստիճանի։ Եփել մոտ 1 ժամ՝ պարբերաբար խառնելով։ Տաք մուրաբան լցնել ստերիլիզացված բանակների մեջ։

Փակել և թողնել սենյակային ջերմաստիճանի ներքո՝ մինչ լիարժեք սառելը։

Նշված քանակությամբ բաղադրիչներից ստացվում է 3 հատ 400մլ տարողությամբ բանկայով մուրաբա։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

;

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: