Խմորին ընդամենը 1 գաղտնի բաղադրիչ եմ ավելացնում․․․ Արդյունքը գոհացնում է բոլորին․․․

Այս բաղադրիչի օգտագործմամբ պատրաստված խմորն ունենում է առանձնահատուկ համ, ստացվում է փափուկ ու փքուն, երկար ժամանակ մնում թարմ, շատ ձեթ չի կլանում տապակելու կամ թխվելու ընթացքում։

Խոսքը կարտոֆիլի ջրի մասին է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ջուր, որի մեջ եփել եք կարտոֆիլը՝ 300մլ
  • թարմ խմորիչ՝ 15գ
  • աղ՝ 1թ․գ․
  • շաքարավազ՝ 2թ․գ․
  • ձեթ՝ 2ճ․գ․
  • ալյուր՝ 600գ

միջուկի համար․

  • կարտոֆիլ՝ 700գ
  • սոխ՝ 2 – 3  հատ
  • կարագ՝ 50գ
  • աղ, պղպեղ, կանաչի

Պատրաստման եղանակ․

Եփել կարտոֆիլն ու առանձին տարայի մեջ լցնել ջուրը։ Կարտոֆիլի խյուս պատրաստել՝ ավելացնելով տապակած սոխ, կարագ, կանաչիներ, համեմելով աղով ու պղպեղով։ Թողնել, որ սառի։

Կարտոֆիլի գոլացած ջրի մեջ լցնել շաքարավազը, խմորիչը, խառնել։

Ալյուրը մաղել ու մաս-մաս լցնել զանգվածի մեջ, աղ ավելացնել ու խառնել։

Խառնելու ընթացքում էլի ալյուր ավելացնել, բայց լավ կլինի, եթե միանգամից չլցնեք ամբողջը, քանի որ կարող է ավելի քիչ անհրաժեշտ լինել։ Ձեթ լցնելուց հետո շարունակել հունցել, պիտի ստացվի փափուկ, քիչ կպչուն խմոր։

Ծածկել ու թողնել 1 ժամ՝ տաք տեղում։ Բաժանել փոքր մասերի, դնել ձեթով պատված մակերեսին, ծածկել տոպրակով ու սպասել 10 րոպե։ Հետո 5 րոպեով թողնել բաց վիճակում, որ խմորը կպչուն չլինի։

Կարտոֆիլից միջուկով կարկանդակներ ձևավորել։

Տապակել ձեթի մեջ՝ երկու կողմից կամ էլ թխել ջեռոցում։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: