Խնձորով թխվածք, որը հալվում է բերանում․․․ 15 րոպե և պատրաստ է

Դասական շարլոտկայի ամենաարագ ու պարզ բաղադրատոմսերից մեկն է։ Ամեն ինչ շատ հեշտ է, միայն թե խմորը պատրաստելիս միացրեք ջեռոցը, քանի որ գործողությունները քիչ են ու արագ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • ալյուր՝ 1 բաժակ
  • թթու խնձոր՝ 4 հատ
  • կիտրոնի հյութ
  • դարչին ու շաքարի փոշի

Պատրաստման եղանակ․

Ձուն միացնել շաքարավազի հետ, հարել հարիչով՝ մինչ խիտ ու կայուն զանգված կստացվի։ Գործընթացի համար պահանջվում է 7-8 րոպե։

Ալյուրը մաղել ձվային զանգվածի մեջ, ևս մի քանի րոպե հարել, որ փքուն ու օդային խմոր ստացվի։

Ցանկալի է ընտրել թթվաշ խնձորներ, որ թխվածքն ունենա ոչ շատ քաղցր հաճելի համ։

Հեռացնել խնձորների կեղևը, հանել կորիզները, կտրատել։ Մի քիչ կիտրոնի հյութ լցնել։

Ջեռոցի տապակին կարագ քսել ու ծածկել յուղաթղթով, շաքարավազ շաղ տալ։

Դասավորել խնձորի շերտը, ցանկության դեպքում դարչին լցնել։

Հավասարաչափ լցնել խմորը։

Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30 րոպե։

Հանել շարլոտկան ֆորմայից, թողնել, որ սառի, շուռ տված վիճակում դնել մատուցվող ափեի մեջ, շաքարի փոշի ցանել և մատուցել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: