Խրթխրթան մարինացված վարունգի մեր սիրելի բաղադրատոմսը․ 1 բանկան վայրկյանների ընթացքում վերջանում է

Եթե ձեզ նույնպես դուր է գալիս խրթխրթան մարինացված վարունգը, ապա առաջարկում ենք պահպանել այս բաղադրատոմսը։ Այս եղանակով պատրաստելու դեպքում անպայման կստանաք գերազանց արդյունք։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • վարունգ
  • կանաչի ու համեմունքներ՝ ըստ ճաշակի
  • ջուր՝ 1լ
  • աղ՝ 2ճ․գ․
  • շաքարավազ՝ 4ճ․գ․
  • քացախ 9 %՝ 50մլ յուրաքանչյուր բանկայի մեջ

Պատրաստման եղանակ․

Բանկաները ստերիլիզացնել, մեջը դասավորել բալի ու հաղարջի, սամիթի տերևներ, նաև այն ամենը, ինչ սովորաբար օգտագործում եք մարինադներ պատրաստելիս։ Ավելացնել մի քանի պճեղ սխտոր, կիսալուսնաձև կտրատած սոխ։

Այժմ վարունգի հերթն է․ լավ լվանալ, կտրել պոչիկները։ Նաև դնել մի քանի կտոր քաղցր բուլղարական պղպեղ։

Եռման ջուր լցնել և ծածկել կափարիչով։ Սպասել 15 – 20 րոպե։

Ջուրը դատարկել, նոր եռման ջուր լցնել և թողնել 10 րոպե։

Ջուրը լցնել կաթսայի մեջ։ Աղաջուր պատրաստել՝ հաշվի առնելով, որ աղի ու շաքարավազի նշված քանակը նախատեսված է 1լ ջրի համար։

Հասցնել աղաջուրը եռման աստիճանի, եփել 1-2 րոպե։

Յուրաքանչյուր բանկայի մեջ քացախ լցնել և եռման աղաջուր։

Հերմետիկ փակել, շուռ տալ, ծածկել։ Լիարժեք սառելուց հետո պահել մութ սառը տեղում։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: