Ծույլ տոլմա՝ արագ ու օգտակար․․․ Իմ տանեցիները համից չեն կշտանում․․․

Ախորժելի ու սննդարար այս ուտեստը պատրաստվում է պարզ եղանակով, հիանալի համադրվում է գրեթե ցանկացած խավարտի հետ, թեպետ կարող եք մատուցել որպես առանձին ուտեստ։ Ծույլ տոլման դուր կգա ձեզ անկրկնելի համի, տեսքի, նաև պատրաստման հեշտ եղանակի շնորհիվ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • սոխ, գազար՝ յուր․ 1 հատ
  • ձեթ՝ 30մլ
  • կաղամբ՝ 250գ
  • սխտոր՝ 2 պճեղ
  • համեմի սերմ, աղ, պղպեղ
  • աղացած միս՝ 500գ
  • լոլիկ՝ 2 հատ
  • սոխ ու գազար սոուսի համար՝ յուր․ 1 հատ
  • թթվասեր՝ 5 ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Սոխը կտրատել մանր խորանարդիկների, գազարն անցկացնել քերիչով․ նույնն անել և խոճաղակի, և սոուսի համար։

Տապակել միայն մսի համար նախատեսված սոխն ու գազարը։ Ավելացնել շատ մանր ու բարակ կտրատած կաղամբը, եփել փակ կափարիչի տակ՝ մոտ 20 րոպե՝ պարբերաբար խառնելով, մինչ լիարժեք պատրաստ լինելը։ Համեմել աղով, պղպեղով, համեմի սերմով։

Ստացված զանհվածը միացնել աղացած մսի հետ, համեմել աղով, ավելացնել քերած սխտոր, խառնել։

Կոտլետներ ձևավորել և տապակել ուժեղ կրակի վրա՝ երկու կողմից, մոտ 1-2 րոպե, մինչ կարմրելը։

Տապակել սոուսի համար նախատեսված սոխն ու գազարը, ավելացնել քերիչով անցկացրած լոլիկը՝ առանց կեղևի, համեմել աղով ու պղպեղով։ Լցնել թթվասերը, խառնել և 1 րոպեից անջատել կրակը։

Կոտլետները դասավորել տապակի մեջ, լցնել սոուսը։

Եփել 35 րոպե՝ նախապես տաքացրած ջեռոցում, 190 ջերմաստիճանի ներքո։

Ծույլ տոլմայի համար անթերի լրացում է կարտոֆիլի խյուսը կամ բրինձը։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: