Կարկանդակներ «Ուրախություն»․․․ Ուսանող ժամանակ միշտ գնում էինք, իսկ հիմա ինքս եմ պատրաստում

Մեր ընտանիքում ամեն շաբաթ պահանջում են պատրաստել այս կարկանդակներից։ Փափուկ խրթխրթան խմորով ու հյութեղ միջուկով կարկանդակները աներևակայելի համեղ են։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաթ՝ 350մլ
  • շաքարավազ՝ 3ճ․գ․
  • չոր խմորիչ՝ 7գ
  • կարագ՝ 50գ
  • աղ՝ 0.5թ․գ․
  • ալյուր՝ 500գ

միջուկի համար․

  • կաղամբ՝ 400գ
  • սոխ, գազար՝ յուր․ 1 հատ
  • կարագ՝ 30գ
  • բուսայուղ՝ 2ճ․գ․
  • աղ, պղպեղ, կանաչի

Պատրաստման եղանակ․

Կաղամբը մանր կտրատել, սոխը կտրատել խորանարդաձև, գազարն անցկացնել խոշոր քերիչով։

Տապակել սոխն ու գազարը՝ մինչ կիսաեփ լինելը, ավելացնել կաղամբը և շոգեխաշել փակ կափարիչի տակ։ Վերջում համեմել աղով, պղպեղով, ավելացնել մանրացրած կանաչի, մի կտոր կարագ։ Թողնել, որ միջուկը սառի։

Խմորի համար գոլ կաթին ավելացնել շաքարավազն ու խմորիչը, խառնել։

Ալյուրը մաղել և միացնելով աղի հետ՝ ավելացնել կաթին։ Խառնել ու սկսել խմոր հունցել, ընացքում ավելացնել հալեցրած կարագը։ Պիտի ստացվի հարթ ու ձեռքերին չկպչող խմոր։

Խմորը ծածկել ու 1 ժամով թողնել տաք տեղում։

Խմորը տրորել, բաժանել մոտ 20 մասի, յուրաքանչյուրին գնդիկի ձև տալ։ Ծածկել, որ գնդիկների մակերեսը չչորանա։

Յուրաքանչյուրը գրտնակել, միջուկ դնել և կարկանդակներ ձևավորել։

Տապակել մեծ քանակությամբ, լավ տաքացրած բուսայուղի մեջ՝ երկու կողմից։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: