Կորժիկ, որ վաճառվում էր դպրոցի ճաշարանում․ օրիգինալ բաղադրատոմս

Շատերն են հիշում դպրոցի բուֆետում վաճառվող այս կորժիկների անկրկնելի համը։ Պարզվում է, այն թխելը շատ հեշտ է։ Միայն մի քանի բաղադրիչ է պետք և մի քիչ էլ ժամանակ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 300գ
  • բարձրորակ մարգարին՝ 100գ
  • շաքարավազ՝ 200գ
  • կաթ՝ 80մլ
  • ձու՝ 1 հատ
  • փխրեցուցիչ՝ 10գ
  • վանիլին

Պատրաստման եղանակ․

Բարձր յուղայնությամբ մարգարինը փափկեցնել սենյակային ջերմաստիճանի ներքո, միացնել շաքարավազի, վանիլինի, կաթի ու ձվի հետ։ Հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Ավելացնել մաղած ալյուրը՝ փխրեցուցիչի հետ միասին։ Միայն թե լցնել մաս-մաս, ընթացքում խառնել։ Պիտի ստացվի ենթարկվող, փափուկ, ոչ կպչուն խմոր։ Խմորի տեքստուրան պիտի նման լինի պլաստիլինի, այնպես որ անհրաժեշտության դեպքում կարող եք էլի ալյուր ավելացնել։

Սեղանին ալյուր շաղ տալ, գրտնակել խմորը՝ մոտ 4մմ հաստությամբ, ֆորմայով կտրատել։

Դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

Թխել մոտ 15 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո։

Թխելուց առաջ կարող եք մեջտեղի մասում փոսիկ անել և մեջը ջեմ լցնել, կամ էլ ջուր քսել և մի քիչ շաքարավազ ցանել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: