Համեղ ու սննդարար թխվածքաբլիթի բաղադրատոմս, որի միջուկին կարող եք ավելացնել տարբեր բաղադրիչներ․ շոկոլադի կտորներ, չամիչ, չրեղեն, ընկույզ։ Խմորը փափուկ է, նուրբ, բերանում հալվող։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- բնական յոգուրտ՝ 120 մլ
- դեղնուց՝ 1 հատ
- ալյուր՝ 260 գ
- կարագ՝ 100 գ
- փխրեցուցիչ՝ 1թ․գ․
- աղ՝ 1 պտղունձ
միջուկի համար․
- չամիչ, շոկոլադ՝ 50 գ յուրաքանչյուրը
- ընկույզ՝ 40 գ
- կակաչի սերմեր՝ 15գ
- սպիտակուց՝ 1 հատ
- շաքարավազ՝ 60 գ
Պատրաստման եղանակ․
Յոգուրտը կարող եք փոխարինել բարձր յուղայնությամբ մածունով կամ կեֆիրով, իսկ կարագը՝ բարձրորակ մարգարինով։
Միացնել մածունն ու դեղնուցը։ Ալյուրը մաղել և միացնել աղի ու փխրեցուցիչի հետ։
Սառեցրած կարագը կտրատել խորանարդիկների կամ անցկացնել խոշոր քերիչով։
Խառնել ալյուրն ու կարագը՝ վերածելով մանր փշուրի։ Չոր բաղադրիչների մեջ լցնել ձվային զանգվածը և խմոր հունցել։
Խմորը դնել տոպրակի մեջ և ուղարկել սառնարանը՝ 20 րոպեով։
Սեղանին ալյուր շաղ տալ և վրան խմոր գրտնակել՝ մոտ 4մմ հաստությամբ։ Հարել սպիտակուցը և քսել խմորի մակերեսին։
Շաքարավազ լցնել, մանրացրած ընկույզ, կակաչի սերմեր, չրի, շոկոլադի կտորներ։
Փաթաթել ռուլետը, հարած ձու քսել և կտրատել։
Տապակը ծածկել յուղաթղթով, դասավորել թխվածքաբլիթները։
Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ մոտ 20 րոպե։
Բարի ախորժակ։
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը