Համը նման է մարմելադի․ ձմռան համար խնձորից այսպիսի քաղցրավենիք եմ պատրաստում

Իմ ամենասիրելի բաղադրատոմսերից մեկն է, որի շնորհիվ պատրաստում եմ խնձորով ամենահամեղ աղանդերը։ Սա կարող եք օգտագործել և որպես առանձին քաղցրավենիք, և ավելացնել թխվածքներին, ռուլետներին։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • խնձոր՝ 1կգ
  • շաքարավազ՝ 1կգ
  • ջուր՝ 300մլ
  • կիտրոնի հյութ՝ 1ճ․գ․

խնձորը թրջելու համար․

  • ջուր՝ 1լ
  • սոդա՝ 1ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Հեռացնել խնձորի կեղևն ու կորիզները, կտրատել։

Սառը ջրի մեջ լցնել սոդան, խառնել։ Խառնուրդը լցնել խնձորի վրա և ծանր առարկա դնել, որ դրանք մնան հեղուկի մեջ։ Սպասել 6 ժամ։

Սոդայով ջուրը դատարկել, խնձորի կտորները լվանալ մաքուր ջրով։

Կաթսայի մեջ խառնել ջուրն ու շաքարավազը, հասցնել եռման աստիճանի, թուլացնել կրակը և մեջը գցել խնձորի կտորները։ Խառնել ու եփել մոտ կես ժամ։ Չմոռանալ պարբերաբար խառնելու մասին։

Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ լցնել կիտրոնի հյութը, խառնել ու եփել 2-3 րոպե։

Մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել ստերիլիզացված կափարիչներով և թողնել, որ սառեն։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: