Հնդկաձավարով կոտլետներ, որ ուտելիս անգամ չես հասկանում, որ միս չէ. արտակարգ համեղ է ստացվում

Մեծ պահքը տևում է շուրջ 48 օր և այդ ընթացքում պահք պահողների կերկարացանկը տարբերվում է: Որոշ մթերքների բացառումը սննդակարգից որոշակի դժվարություններ է առաջացնում:

Այս կոտլետները շատ համեղ են և կարող են լիովին փոխարինել մսով կոտլետներին: Պատրաստվում են շատ արագ:

Բաղադրիչներ

Հնդկաձավար 200 գ, Սունկ 400 գ, Գազար 1 հատ
Սոխ 1 հատ, Պաքսիմատ 100 գ, Բուսայուղ 4 ճաշի գդալ
Ջուր 400 մլ, Սխտոր 1 ատամիկ
Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը

Հնդկաձավարը լավ լվանալ և լցնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել և եփել մինչև պատրաստ լինելը:

Սոխը կտրատել խորանարդիկների տեսքով, գազարը անցկացնել խոշոր քերիչով, սունկը կտրատել բարակ շերտերով:

Թավայի մեջ տաքացնել բուսայուղը, լցնել սոխը, տապակել մինչև սոխը թափանցիկ դառնա, այնուհետև ավելացնել գազարը, և վերջում սունկը և մանրացրած սխտորը: Տապակել մինչև սունկը պատրաստ լինի:

Եփված հնդկաձավարը ավելացնել բանջարեղեննրի վրա և համեմել աղով, պղպեղով:

Բլենդերի օգնությամբ լավ հարել, որ ստացվի համասեռ զանգված:

Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել, թավալել պաքսիմատի մեջ և տապակել բուսայուղով:

Понравилась статья? Поделиться с друзьями: