Մուրաբայով անմահական թխվածքաբլիթի բաղադրատոմս․ իսկական վայելք է․․․ ուրախացրեք ձեր մտերիմներին

Այս թխվածքաբլիթը պատրաստելիս կարող եք օգտագործել ցանկացած խիտ մուրաբա։ Ուրախացրեք ձեր մտերիմներին այս պարզ և համեղ թխվաքաբլիով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

400գ ալյուր
200գ կարագ
250գ շաքարավազ
3 ձու
150գ մուրաբա
25գ դարչին
50գ շաքարի փոշի
150գ ընկույզ
1 պտղունձ աղ

Պատրաստման եղանակ․

Առանձնացնել ձվի դեղնուցներն ու սպիտակուցները։ Դեղնուցը հարել։

Ալյուրը մաղելով լցնել խորը տարայի մեջ, մեջտեղի հատվածում փոսիկ անել և լցնել դեղնուցը։

Ավելացնել փափկած կարագը, շաքարավազը, աղն ու դարչինը։ Լավ խառնել և խմոր հունցել։ Պատրաստի խմորը կես ժամով ուղարկել սառնարանը։

Մանրացնել ընկույզը։

Խմորը կտրատել փոքր կտորների և յուրաքանչյուրի կենտրոնում բաժակով փոսիկ անել։ Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը դնել խմորի կտորները, մանրացրած ընկույզ լցնել։

Թխվածքաբլիթի մեջ լցնել մուրաբան։ Տաքացնել ջեռոցը մինչ 220 ջերմաստիճանի, թխել 15-20 րոպե։ Նախքան մատուցելը շաքարի փոշի ցանել։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: