Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք

EnterTrain-ը ներկայացնում է շերտավոր խմորով ուտեստի հրաշալի բաղադրատոմս:

Բաղադրիչները՝

  • Շերտավոր խմոր՝ 500 գ.
  • Խնձոր՝ 400 գ.
  • Շաքարավազ՝ 100 գ.
  • Ձու՝ 1 հատ
  • Դարչին՝ 1 թ. գ.
  • Մշկընկույզ՝ 0,25 թ. գ.

Պատրաստումը՝

1. Խնձորը և 40 գ. շաքարավազը հարեք բլենդերով:

2. Սեղանի վրա ալյուր ցանեք և վրան դրեք շերտավոր խմորի շերտ: Վրան քսեք ստացված խնձորի պյուրեն:

3. Ծածկեք խմորի երկրորդ շերտով: Ստացված խմորը կտրտեք բարակ շերտերի:

4. Խմորը դրեք մագաղաթով թավայի մեջ:

5. Վրան հարած ձու քսեք:

6. 60 գ. շաքարվազը խառնեք դարչինին և մշկընկույզին: Այդ խառնուրդը լցերք ձողիկների վրա:

7. 15-20 րոպեով դրեք մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցը:

Ձողիկների մեջ կարելի է ցանկացած միջուկ դնել: Մատուցեք թթվասերով, մեղրով, կարամելի սոուսով կամ այլ հավելումով ըստ ցանկության:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

 

Понравилась статья? Поделиться с друзьями: