Նա պարզապես քերիչով անցկացրեց նրբերշիկը․․․ Հիմա սա մեր սիրելի նախաճաշն է

Առաջարկում ենք սովորական նրբերշիկից այսպիսի համեղություն պատրաստել։ Փքուն արագ կարկանդակները շատ հեշտ են պատրաստվում, հարմար են նախաճաշին վայելելու համար։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • մածուն կամ կեֆիր՝ 200մլ
  • ձու՝ 1 հատ
  • ձեթ՝ 3ճ․գ․
  • ալյուր՝ 2 բաժակ
  • շաքարավազ՝ 1ճ․գ․
  • աղ՝ 1թ․գ․
  • սոդա՝ 0,5 թ․գ․

միջուկի համար․

  • նրբերշիկ՝ 4 հատ, կամ եփած երշիկ, խոզապուխտ
  • պանիր՝ 100գ

Պատրաստման եղանակ․

Խմորի համար վերցնել սենյակային ջերմաստիճանի բաղադրիչներ, որպեսզի տապակելիս կարկանդակները լավ բարձրանան։

Ձուն խառնել աղի ու շաքարավազի հետ, ավելացնել կեֆիրն ու խառնել։

Ալյուրը մաղել և միացնել սոդայի հետ, լցնել մաս-մաս, վերջում լցնել նաև ձեթը։

Խմորը լավ խառնել, որ գնդիկներ չմնան։ Պիտի ստացվի համասեռ հարթ խմոր։ 15 րոպեով դնել մի կողմ։

Միջուկի համար քերիչով անցկացնել նրբերշիկն ու պանիրը, ըստ ճաշակի համեմել աղով, պղպեղով, սամիթ լցնել։

Ձևավորել միջուկով կարկանդակներ։ Դրա համար գրտնակել խմորը, կլոր կտրատել, դնել միջուկ։

Թավայի մեջ մի քիչ ձեթ լցնել, տաքացնել ու մեջը երկու կողմից տապակել կարկանդակները՝ թույլ կրակի վրա։

Կարող եք մատուցել որևէ սոուսի հետ, օրինակ, մայոնեզ+մանանեխ կամ մայոնեզ+սամիթ+սխտոր։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: