Շերտավոր խմորի այս բաղադրատոմսով պետք չէ անընդհատ բացել ու փակել խմորը. եփելուց խմորի շերտերը լավ բացվում են և ստացվում է շատ համեղ

Շերտավոր խմորի այս բաղադրատոմսով պետք չէ անընդհատ բացել ու փակել խմորը: Պարզապես խառնեք բոլոր բաղադրամասերը եւ պահեք սառնարանում:

Անհրաժեշտ է.

Մարգարին 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կամ սերուցքային կարագ

1 ձվի դեղնուց

100մլ թթվասեր կամ կեֆիր

Աղ ըստ ճաշակի

500 գրամ ալյուր

Պատրաստման եղանակը

Ալյուրի բուրգի մեջ քերեք մարգարինը: Որպեսզի այն չկպչի քերիչին, անընդհատ թաթախեք ալյուրի մեջ: Ձեռքերով տրորեք կարագն ու ալյուրը, ավելացրեք դեղնուցը, թթասերն ու աղը: Հունցեք, եթե խմորը դեռ կպչուն է մի քիչ ալյուր ավելացրեք:

Փաթաթեք սննդային թաղանթվ ու դրեք սառնարանը: Խմորը պատրաստ է: Դրանից կստտացվի հրաշալի խաչապուրի կամ այլ քաղցր թխվածք:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: