Շերտավոր խմոր, աղացած միս և կարտոֆիլ․ ահա թե ինչ է պետք անթերի ընթրիք պատրասելու համար

Ներկայացնում ենք առանձնահատուկ ուտեստի բաղադրատոմս, որը կարող եք պատրաստել հենց այսօր։ Հավատացնում ենք, որ այն կգերի ձեզ իր համով և բույրով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 500գ կարտոֆիլ
  • 40գ կարագ
  • 50գ պանիր
  • 1 ձու
  • աղ

մսային միջուկ․

  • 500գ աղացած միս
  • 1 մեծ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ

 

  • 300գ առանց խմորիչի շերտավոր խմոր

Պատրաստման եղանակ․

Մաքրած կարտոֆիլը եփել աղով ջրի մեջ՝ մինչ լիարժեք պատրաստ լինելը։

Մինչ այն եփվում է, նախապատրաստել միջուկը։ Կարող եք վերցնել ցանկացած տեսակի աղացած միս։

Լավ տաքացրած թավայի մեջ ձեթ լցնել, տապակել մանր կտրատած սոխը։

Տապակել՝ մինչ այն կդառնա ոսկեգույն։ Ավելացնել աղացած միսն ու եփել միասին 6-7 րոպե։

Համեմել աղով և պղպեղով, մանր կտրատած սխտոր ավելացնել։

Անդադար խառնելով՝ եփել ևս 3-4 րոպե։

Պատրաստի կարտոֆիլը տրորել, կարագ ավելացնել և խառնել։

Պյուրեին ավելացնել 50գ մանր քերած պանիր և 1 ձու։ Լավ խառնել։

Ջեռոցի տապակին կարագ քսել։ Մենք օգտագործել ենք 22սմ տրամաչափով տապակ։

Գրտնակել խմորը։

Խմորը դնել տապակի մեջ՝ եզրերը բարձրացնելով։

Մեջը լցնել մսից միջուկը։

Կարտոֆիլը լցնել հրուշակեղենային պարկիկի մեջ, կամ եթե չունեք, կարող եք օգտագործել մայոնեզի դատարկ տուփը։

Թխել ջեռեփուկը 20-30 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո։

Պատրաստի ջեռեփուկը թողնել, որ մի քիչ սառի և միայն այդ ժամանակ տեղափոխել մատուցվող ափսեի մեջ։

Կարող եք արդեն մատուցել։ Բարի ախորժակ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: