Ոչինչ չեմ եփում ու ձեթ չեմ լցնում․․․ Աղցան ձմռան համար՝ ամենաօգտակար բաղադրիչներից

Պահածոյացված բանջարեղենային աղցան՝ ձմռան համար, որը պատրաստվում է դդմիկից, վարունգից, սոխից, նաև օգտագործվում է թարմ կանաչի։ Երբ փորձում եք մի անգամ, ցանկանում եք էլի ու էլի ճաշակել։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • դդմիկ՝ 600գ
  • վարունգ ու լոլիկ՝ յուր․ 700գ
  • սոխ՝ 300գ
  • մաղադանոս՝ 120գ
  • սխտոր՝ 6 պճեղ
  • սամիթ բուրավետ (ծաղիկ)՝ 6 հատ
  • հատիկավոր պղպեղ՝ 30 հատ
  • ծովաբողկի արմատ՝ 6 կտոր
  • հաղարջի տերև՝ 6 հատ
  • քացախ 9 %՝ յուր․ բանկայի մեջ 1թ․գ․

մարինադի համար․

  • ջուր՝ 1լ
  • աղ՝ 1ճ․գ․
  • շաքարավազ՝ 2ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Ցանկալի է վերցնել 700գ բանկաներ։

Բաղադրատոմսում նշված է բանջարեղենի քանակը արդեն մաքրած վիճակում ։

Բանջարեղենը կտրատել ցանկացած չափի կտորների, կանաչին մանրացնել։ Սխտորը շատ մանր կտրատել։

Մաքուր բանկաների մեջ դասավորել կանաչի, սամիթ, համեմունքներ, սխտոր, ծովաբողկի արմատ, սոխ, դդմիկ, լոլիկ ու վարունգ։

Եռման ջուր լցնել, ծածկել կափարիչներով ու թողնել 20 րոպե։

Ջուրը դատարկել, նորից եռման ջուր լցնել։ Թողնել 20 րոպե, կարող եք փաթաթել ծածկոցով։

Ջուրը դատարկել կաթսայի մեջ, ավելացնել աղ ու շաքարավազ, հասցնել եռման աստիճանի ու եփել 2 րոպե։ Պարտադիր ճիշտ հաշվարկեք մարինադի բաղադրիչների հարաբերակցությունը։

Յուրաքանչյուր բանկայի մեջ քացախ լցնել ու եռման մարինադ, հերմետիկ փակել կափարիչներով։ Շուռ տալ ու տաք փաթաթել։

Մատուցելուց առաջ կարող եք ձեթ ավելացնել ու խառնել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: