Պահպանեք այս անուշաբույր ու ախորժելի թխվածքի բաղադրատոմսը. պատրաստ է լինում ընդամենը 20 րոպեում

Գոյություն ունեն թխվածքների պատրաստման հազարավոր բաղադրատոմսեր, սակայն նախընտրելի են քիչ ժամանակ ու բաղադրիչներ պահանջող տարբերակները: Այսօր առաջարկում ենք թխվածքի պատրաստման հենց նման եղանակ: 

Պահպանեք այս անուշաբույր ու ախորժելի թխվածքի բաղադրատոմսը. պատրաստ է լինում ընդամենը 20 րոպեում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 150 գ
  • խնձոր՝ 2 հատ
  • կարագ՝ 100 գ
  • ձու՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 100 գ
  • փխրեցուցիչ՝ 2 թ.գ.
  • վանիլին՝ 2 գ

Պատրաստման եղանակ.

Միացնել կարագն ու շաքարավազը: Ավելացնել ձուն, վանիլինը: Լավ խառնել:

Մաքրել խնձորները, հանել կորիզների հատվածը: Կտրատել խորանարդիկների, միացնել կարագով խառնուրդի հետ: Ցանկության դեպքում չամիչ ավելացնել:

Ալյուրն ու փխրեցուցիչը խառնել, մաղելով լցնել ստացված զանգվածի մեջ: Նորից խառնել:

Խմորը լցնել ձեթով պատված տապակի մեջ: Զարդարել կտրատած գետնանուշով:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում, 180 ջերմաստիճանի ներքո՝ 20 րոպե: Թխվածքը կդառնա գեղեցիկ կարմիր:

Ինչպես տեսնում եք, բաղադրատոմսը պարզից էլ պարզ է, այնպես որ կարող եք համարձակ անցնել պատրաստմանը:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: