Պատրաստում ենք հայելային գլազուրով ու համեղ բիսկվիթային շերտով կեքսն ու վայելում 1 բաժակ սուրճի կամ թեյի հետ

Շոկոլադե համեղ կեքս , որը «խոստանում» է գերել բոլորին:

Բաղադրիչներ

  • ալյուր — 270 գ, փխրեցուցիչ — 1 թ/գ, աղ — 0,5 թ/գ
  • կակաո — 40 գ, ձու — 2 հատ, շաքարավազ — 270 գ
  • ջուր — 200 մլ, ձիթայուղ — 140 մլ, չամիչ — 60 գ
  • դարչին — 0,5 թ/գ

Ջնարակի համար՝

  • շոկոլադ սև — 50 գ
  • սերուցք՝ 30-35% յուղայնության — 50 մլ
  • Ինչպես նաև՝ գետնանուշ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք կեքսը: Ալյուրը, կակաոն, ձուն, փխրեցուցիչը, շաքարավազը, վանիլինը, դարչինն ու աղը խառնում ենք: Ավելացնում ենք ձիթայուղը, 200 մլ սառը ջուրը և միջին արագությամբ հարում մինչև համասեռ զանգվածի առաջացումը: Ավելացնում ենք չամիչը և խառնում:

Ձևամանը պատում ենք ձիթայուղով ու մի փոքր ալյուր ցանում: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 40-45 րոպե:
Թխված կեքսը մի քանի րոպե թողնում ենք ձևամանի մեջ, հետո հանում ու ցանցի վրա հովացնում:

Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքն ու շոկոլադը մարմանդ կրակին տաքացնում ենք և անընդհատ խառնելով համասեռ զանգված ստանում:

Կեքսը ջնարակապատում ենք, կտորների բաժանում և մատուցում:

Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями: